Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 95

«Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»

«Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»

(Սաղմոս 34։8)

1. Մեր ծառայությունը թանկ է,

թող բարձր այն գնահատենք։

Գնենք ժամը մենք, ողջ ուժը ծախսենք,

պատգամը մարդկանց քարոզենք։

(ԿՐԿՆԵՐԳ)

Մեզ հորդորում է Խոսքը Աստծու,

թե՝ «ճաշակե՛ք և տեսե՛ք՝

Յահը բարի է» ու ողորմած.

թող նվիրված մենք լինենք։

2. Ովքեր ամեն ջանք թափում են,

սրտանց լիաժամ ծառայում,

Աստված է հոգում, նրանց աջակցում,

միշտ գոհ են. ի՜նչ մեծ օրհնություն։

(ԿՐԿՆԵՐԳ)

Մեզ հորդորում է Խոսքը Աստծու,

թե՝ «ճաշակե՛ք և տեսե՛ք՝

Յահը բարի է» ու ողորմած.

թող նվիրված մենք լինենք։