Երգ 64
Ճշմարտությունը քոնը դարձրու
1. Ճամփան ճշմարիտ ամենից լավ ուղին է,
Եհովան քեզ ցույց է տալիս այն։
Խորհուրդը լսիր, որ Աստված քեզ տալիս է,
ու միշտ հավատա դու նրան։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քոնը դու դարձրու,
քեզ համար կենդանացրու
կենսաբեր, անգին
ճշմարտությունը,
վայելիր ուրախություն։
2. Եթե ջանք թափես, նվիրես ժամանակդ,
Աստծուն ծառայես ողջ սրտով քո,
ապա կլցնես երկնքի գանձանակդ,
պսակը կյանքի կստանաս։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քոնը դու դարձրու,
քեզ համար կենդանացրու
կենսաբեր, անգին
ճշմարտությունը,
վայելիր ուրախություն։
3. Աստծու համեմատ փոքր երեխաներ ենք,
լսում ենք նրա խորհուրդները։
Մեր Հոր հետ քայլենք՝ լավագույն մեր Ընկերն է,
և օրհնությունները ստանանք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քոնը դու դարձրու,
քեզ համար կենդանացրու
կենսաբեր, անգին
ճշմարտությունը,
վայելիր ուրախություն։
(Տե՛ս նաև Սաղ. 26։3; Առակ. 8։35; 15։31; Հովհ. 8։31, 32)