Երգ 81
«Մեզ ավելի շատ հավատ տուր»
1. Քանի որ անկատար ենք, օ՜, Եհո՛վա,
հակված է սիրտը մեր չարն անելու։
Մեզ հավատի պակասը խճճում է
և հեշտությամբ թակարդն է մեզ գցում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Խնդրում ենք, տուր դու մեզ հավատ, Եհո՛վա,
և մեզ օգնիր, որ քեզ երկրպագենք։
Ավելացրու հավատը, ողորմիր մեզ,
որ գործերով անունը քո պատվենք։
2. Առանց մեր հավատի չենք հաճեցնի քեզ,
մենք հավատում ենք, որ կվարձատրես։
Հավատը մեր վահան է, պաշտպանում է,
մեր առջևում դրախտն է գեղատես։
(ԿՐԿՆԵՐԳ)
Խնդրում ենք, տուր դու մեզ հավատ, Եհո՛վա,
և մեզ օգնիր, որ քեզ երկրպագենք։
Ավելացրու հավատը, ողորմիր մեզ,
որ գործերով անունը քո պատվենք։
(Տե՛ս նաև Ծննդ. 8։21; Եբր. 11։6; 12։1)