Երգ 112
Մե՛ծ Աստված Եհովա
1. Ո՛վ Տեր Եհովա, դու արժանի ես,
որ անվանդ փառք բերենք,
ուղիներդ գովերգենք։
Գահդ արդար է ու հավիտյան է,
Հինավո՛ւրց, պարծանքն ես մեր։
2. Ողորմածի հետ, Հա՛յր, ողորմած ես,
մեղք, հանցանք ես դու ներում
և այլևս չես հիշում։
Դու գթառատ ես ու սիրառատ ես,
միշտ արդար ես քո գործում։
3. Փառաբանվի թող քո սուրբ անունը,
թող բոլորը իմանան
ու երբեք այն չուրանան։
Քո երկնային մեծ Արքայությունը
թող իշխի երկրի վրա։
(Տե՛ս նաև Բ Օրին. 32։4; Առակ. 16։12; Մատթ. 6։10; Հայտն. 4։11)