Երգ 31
Մենք Եհովայի վկաներն ենք
1. Կուռքեր են մարդիկ պաշտում,
Տեր Աստծուն չեն ճանաչում։
Յահն Ամենակալ է,
փաստ էր դեռ հնում։
Չեն կարող կուռքերն անանձ
ապագան պատմել մարդկանց։
Ի՞նչ վկաներ պիտի հավաքեն,
որ աստվածներ են, հաստատեն։
(ԿՐԿՆԵՐԳ)
Վկաներն ենք մենք Յահի,
քարոզում առանց ահի։
Ինչ որ ասել է, կկատարվի,
Հայրը կփառավորվի։
2. Մենք հպարտ ենք, որ Աստծու
մեծ անունն ենք սրբացնում։
Համարձակությամբ ենք
լուրը հռչակում։
Թող օգնենք ուրիշներին,
որ ընտրեն Յահի ուղին։
Թե որ հավատն իրենց ամրացնեն,
մեզ հետ նրան կգովերգեն։
(ԿՐԿՆԵՐԳ)
Վկաներն ենք մենք Յահի,
քարոզում առանց ահի։
Ինչ որ ասել է, կկատարվի,
Հայրը կփառավորվի։
3. Ե՛կ Աստծու մասին խոսենք,
սուրբ անունը սրբացնենք.
իսկ ով անարգում է,
նախազգուշացնենք։
Նա պիտի ներում ստանա,
ով Եհովային դառնա։
Արքայության այս լուրը բարի
հույս է տալիս անվերջ կյանքի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Վկաներն ենք մենք Յահի,
քարոզում առանց ահի։
Ինչ որ ասել է, կկատարվի,
Հայրը կփառավորվի։
(Տե՛ս նաև Ես. 37։19; 55։11; Եզեկ. 3։19)