Երգ 54
Մենք պետք է հավատ ունենանք
1. Աստված շատ անգամ խոսեց մարդկանց հետ
մարգարեների միջոցով։
Ասում է Որդին՝ Խոսնակը Յահի.
«Զղջա՛ դու քո ողջ սրտով»։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մենք ունե՞նք արդյոք մեծ հավատ,
թող լինի ամուր ու հաստատ,
գործերով փաստենք անընդհատ,
ստանանք Յահի օրհնություններն առատ։
2. Թագավորության մասին ենք հայտնում,
պատվերը Տիրոջ կատարում։
Ունենք խոսելու մեծ ազատություն,
պատգամը չենք թաքցնում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մենք ունե՞նք արդյոք մեծ հավատ,
թող լինի ամուր ու հաստատ,
գործերով փաստենք անընդհատ,
ստանանք Յահի օրհնություններն առատ։
3. Խարիսխ է հավատը մեր հուսալի,
մենք չենք վախենա, հետ քաշվի։
Թե թշնամիները մեզ հալածեն,
մենք հավատից չենք շեղվի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մենք ունե՞նք արդյոք մեծ հավատ,
թող լինի ամուր ու հաստատ,
գործերով փաստենք անընդհատ,
ստանանք Յահի օրհնություններն առատ։
(Տե՛ս նաև Հռոմ. 10։10; Եփես. 3։12; Եբր. 11։6; 1 Հովհ. 5։4)