Երգ 115
Մեր ճանապարհը հաջողակ անենք
1. Մեր կյանքի օրերում բոլոր
Խոսքն Աստծու ընթերցենք,
այն կարդանք կիսաձայն, խորհենք,
որ կյանքում կիրառենք։
Մեր քայլերը, խոսքերն, ուղին
թող Սուրբ Գիրքը ուղղի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու կարդա, մտածիր, գործիր.
քեզ Եհովան կօրհնի։
Այդպիսով ճանապարհը քո
հաջողակ կլինի։
2. Պատվիրեց Յահն արքաներին
Իսրայել իր ազգի.
«Երբ նստի իր գահին, պիտի
իմ Օրենքն արտագրի։
Այն պիտի ամեն օր կարդա,
որ նա մեղք չգործի»։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու կարդա, մտածիր, գործիր.
քեզ Եհովան կօրհնի։
Այդպիսով ճանապարհը քո
հաջողակ կլինի։
3. Թե Աստծու մտքերով սնվենք,
հույս և ուժ կստանանք,
սրտերում մեր անդորր կիջնի,
հավատով կամրանանք։
Ով պատգամն ընդունի սրտանց,
նա կառաջադիմի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու կարդա, մտածիր, գործիր.
քեզ Եհովան կօրհնի։
Այդպիսով ճանապարհը քո
հաջողակ կլինի։
(Տե՛ս նաև Բ Օրին. 17։18; Գ Թագ. 2։3, 4; Սաղ. 119։1; Երեմ. 7։23)