Երգ 75
Մեր ուրախության պատճառները
1. Ուրախ ենք՝ ցնծում են սրտերը.
գալիս են գանձերն ազգերի։
Օրհնում է Եհովան՝ մեր Տերը,
թող սերը նրա մեզ գերի։
Մեր սիրտը ուրախ ու զվարթ է.
Սուրբ Գիրքն է մեզ ամրապնդում։
Անչափ զորացնում ենք հավատը,
խոսքերն ենք նրա երբ լսում։
Մեր ուրախության պատճառները
սրտում ածուխներ են վառվող։
Կօգնեն մեզ Յահի բազուկները
մեղմել հալածանքը ճնշող։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա Աստված՝ մեր հրճվանք,
գործերը ձեռքիդ՝ ակնածանք,
մտքերը քո խոր, գործերը՝ հզոր,
բարի՛ մեր Աստված՝ մեր պարծանք։
2. Աստվա՛ծ մեր, անչափ հիանում ենք
ստեղծածդ երկրով ու ծովով։
Այս գիրքն արարման մենք թերթում ենք,
գովում քեզ, Աստվա՛ծ, ողջ սրտով։
Հիմա հաղթաքայլ վկայում ենք,
որ Արքայությունը ծնվեց,
ուրախ սրտերով հռչակում ենք՝
Եհովան Որդուն թագադրեց։
Շուտով նոր երկինքն իշխելու է,
ահա նոր երկիրն է խմբվում։
Գիշերը շուտով անցնելու է,
գալու է նոր օրը խնդուն։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա Աստված՝ մեր հրճվանք,
գործերը ձեռքիդ՝ ակնածանք,
մտքերը քո խոր, գործերը՝ հզոր,
բարի՛ մեր Աստված՝ մեր պարծանք։
(Տե՛ս նաև Բ Օրին. 16։15; Ես. 12։6; Հովհ. 15։11)