Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 53

Միաբանությամբ համագործակցենք

Միաբանությամբ համագործակցենք

(Եփեսացիներ 4։3)

1. Մեր միջև կա միասնություն,

և տիրում է խաղաղություն,

մենք տեսնում ենք իրագործված

այն, ինչ ասաց Աստված։

Միությունը քաղցր է,

գանձ է թանկագին։

Ե՛կ սրտանց Աստծուն ծառայենք

և նրան միշտ հնազանդվենք,

համերաշխությամբ աշխատենք

ու միաբան լինենք։

2. Աղոթենք Աստծուն ու խնդրենք,

միևնույն մտքի որ լինենք,

սերն աճի ու գովքը հորդի,

խաղաղություն բերի։

Այն մեզ թարմացնում է

և ուրախացնում։

Թե եղբայրներին մեր սիրենք,

երկնային անդորր կտեսնենք,

միաբան ու հաշտ կլինենք,

Հորը կծառայենք։