Երգ 45
Մի՛շտ առաջ
1. Մի՛շտ առաջ, մի՛շտ առաջ, դու հասուն եղիր
և ունակությունները քո միշտ բարելավիր։
Սուրբ գործում դու հմուտ, փորձառու դարձիր,
քո ջանքերն Աստված կօրհնի։
Քարոզենք և կանչենք բոլորին,
ծառայենք, նմանվենք Հիսուսին։
Որ չընկնես, դու Աստծուն վստահիր, կառչիր
և արդարությամբ վարվիր։
2. Մի՛շտ առաջ, մի՛շտ առաջ, քաջությամբ խոսիր,
ավետիսը հավերժ բոլորին ծանուցանիր։
Ցնծությամբ մեր Աստծուն՝ Արքային գովիր
տնետուն քարոզելիս։
Մեզ չարերն են ուզում վախեցնել,
մի՛ լռիր, թող բոլորը լսեն։
Մոտ է Արքայությունը՝ ձգտիր պատմել
Խոսքն Աստծու հռչակելիս։
3. Մի՛շտ առաջ, մի՛շտ առաջ, մի՛շտ առաջ գնա,
զարգացրու հմտությունդ, Յահի գործում տոկա։
Թող Աստված իր ոգին լիուլի քեզ տա,
ցնծությամբ հոգիդ լցնի։
Ով լսում է, դու գնահատիր
ու կրկին այցելիր, սերմանիր։
Որ առաջ ընթանան, դու նրանց օգնիր.
Խոսքը թող լուսավորի։
(Տե՛ս նաև Փիլիպ. 1։27; 3։16; Եբր. 10։39)