Երգ 63
Միշտ նվիրված
1. Նվիրված ենք և ուզում ենք
միշտ սիրել Եհովային,
ցանկանում ենք իմանալ ու
հետևել նրա Խոսքին։
Ընդունենք Աստծու խորհուրդը.
այն կօգնի, կառաջնորդի։
Նվիրված է Տեր Եհովան,
դու նրան ապավինիր։
2. Նվիրված ենք և օգնում ենք
նեղ պահին հավատակցին,
հոգատար ենք, վստահում ենք,
միշտ խոսում, գործում բարին։
Մեր ամբողջ սրտով, հոգով ենք
մենք պատվում եղբայրներին։
Թող Սուրբ Գիրքը մոտեցնի մեզ
և իրար սիրել օգնի։
3. Նվիրված ենք ժողովին մեր,
ենթարկվում հրահանգին,
մեր մտքով ու ողջ սրտով ենք
ընդունում խորհուրդն անգին։
Տեր Եհովան մեզ օրհնում է,
սուրբ ոգով է զորացնում.
նվիրված ենք, հնազանդ ենք,
Տեր Աստծուն ենք պատկանում։
(Տե՛ս նաև Սաղ. 149։1; 1 Տիմոթ. 2։8; Եբր. 13։17)