Երգ 60
Նա կզորացնի
1. Ճշմարտության մասին Եհովան քեզ հայտնեց
և խավարից լույսի մեջ քեզ կանչեց։
Դու ցանկացար նրան սիրել ու հաճեցնել,
սրտում քո դա տեսավ, գնահատեց։
Դու խոստացար իր կամքը կատարել,
ուստի շարունակում է քեզ օգնել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Որդու արյամբ գնեց քեզ, ծառան ես դու Յահի,
նա քեզ կզորացնի, ամուր քեզ կդարձնի,
նա քեզ կպաշտպանի, ձեռքից բռնած կտանի։
Այո՛, կզորացնի, ամուր քեզ կդարձնի։
2. Աստված Որդուն զոհեց ու քեզ փրկագնեց.
ուզում է, որ լինես դու երջանիկ։
Եթե անգամ Որդուն տվեց, չխնայեց,
կտա քեզ ուժ, նաև ամեն բարիք։
Սիրո գործերը քո չի մոռանա.
բարի է, ուշադիր ու հոգատար։
(ԿՐԿՆԵՐԳ)
Որդու արյամբ գնեց քեզ, ծառան ես դու Յահի,
նա քեզ կզորացնի, ամուր քեզ կդարձնի,
նա քեզ կպաշտպանի, ձեռքից բռնած կտանի։
Այո՛, կզորացնի, ամուր քեզ կդարձնի։
(Տե՛ս նաև Հռոմ. 8։32; 14։8, 9; Եբր. 6։10; 1 Պետ. 2։9)