Երգ 111
Նա կկանչի
1. Մենք մի մշուշ... Այսօր ենք հայտնվում
ու վաղն անհետանում ենք։
Ինչ էլ ունենք, մեզ հետ է այն կորչում,
բոլորը վշտանում են։
Մարդը երբ մեռնի, մի՞թե նա կապրի.
տե՛ս, թե Յահը ինչ կանի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կկանչի ննջած մարդկանց նա,
ու նրանք նորից կապրեն։
Նրանց նա կարոտում է,
իր ձեռքով է արարել։
Հավատա՝ կգա այդ օրը,
հարություն նրանք կառնեն,
որպես նրա ձեռքի գործ՝
երջանիկ, հավետ կապրեն։
2. Ընկերներին Աստված չի մոռանում,
կյանքից երբ հեռանում են։
Տե՛ս՝ խոր քնից նրանց է արթնացնում...
Օրվան մենք այդ սպասում ենք։
Կյանքը դրախտի խինդ կպարգևի,
Յահը լիուլի կօրհնի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կկանչի ննջած մարդկանց նա,
ու նրանք նորից կապրեն։
Նրանց նա կարոտում է,
իր ձեռքով է արարել։
Հավատա՝ կգա այդ օրը,
հարություն նրանք կառնեն,
որպես նրա ձեռքի գործ՝
երջանիկ, հավետ կապրեն։
(Տե՛ս նաև Հովհ. 6։40, 11։11, 43; Հակ. 4։14)