Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 77

Ներողամիտ լինենք

Ներողամիտ լինենք

(Սաղմոս 86։5)

1. Իր Որդուն Եհովան

զոհ բերեց սիրողաբար,

որ ներվեն մեր շատ մեղքերը,

մահը վերանա իսպառ։

Թե որ իսկապես զղջում ենք

և Աստծուց ներում խնդրում,

նա մեղքերը մեր ջնջում է

և այլևս չի հիշում։

2. Կների Աստված մեզ,

թե նրա նման վարվենք՝

մեծահոգաբար ներենք և

կարեկցանք դրսևորենք։

Լինելով միասնության մեջ՝

մենք իրար չնեղացնենք,

բարություն ցուցաբերենք և

մեր եղբայրներին պատվենք։

3. Մենք բոլորս պետք է

զարգացնենք ողորմություն.

այն կօգնի, որ չնեղվենք և

չտածենք ատելություն։

Սերն Աստծու անզուգական է.

թե որ ընդօրինակենք,

կլինենք ներողամիտ և

Հորը մեր կնմանվենք։