Երգ 58
Նվիրման աղոթք
1. Սիրտս՝ քե՛զ... Թող այն սիրի
քո ուղին, խոհեմ լինի։
Միտքս՝ քեզ, Աստվա՛ծ բարի,
ողջ ուժով թող ծառայի։
2. Ոտքս, ձեռքս՝ քե՛զ, Աստվա՛ծ...
Չշեղվեմ ճամփից հանկարծ։
Ձայնս՝ քե՛զ... Այն թող երգի,
քե՛զ, Արքա՛, փառաբանի։
3. Կյանքս քեզ եմ նվիրում,
Տե՛ր, քո կամքն եմ կատարում։
Քոնն եմ ես, ինչ էլ անեմ,
սիրտդ թող ուրախացնեմ։
(Տե՛ս նաև Սաղ. 40։8; Հովհ. 8։29; 2 Կորնթ. 10։5)