Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 33

Նրանցից մի՛ վախեցիր

Նրանցից մի՛ վախեցիր

(Մատթեոս 10։28)

1. Միշտ առաջ, ո՛վ ժողովուրդս,

լուրն Արքայության պատմիր,

թշնամուց մի՛ սարսափիր

ու սրտում քո վառ պահիր,

որ հիմա Որդիս իշխում է,

ցած գցեց նա թշնամուն,

կապելու է Ոսոխին նա՝

բերելով ազատագրում։

(ԿՐԿՆԵՐԳ)

Նրանցից մի՛ վախեցիր դու,

երբ ծաղրեն քեզ կամ սպառնան։

Պահելու եմ ամեն օր քեզ

իմ աչքի բիբի նման։

2. Թշնամին քո մեծ բանակ է,

վախեցնում է, անպատվում,

կամ էլ քեզ շողոքորթում

ու ճամփից շեղել փորձում։

Նրանցից մի՛ վախեցիր դու,

քա՛ջ ռազմիկ հավատարիմ,

պայքարի՛ր մինչև ավարտը.

քեզ տալիս եմ ձեռքը իմ։

(ԿՐԿՆԵՐԳ)

Նրանցից մի՛ վախեցիր դու,

երբ ծաղրեն քեզ կամ սպառնան։

Պահելու եմ ամեն օր քեզ

իմ աչքի բիբի նման։

3. Չկարծես, թե մոռացված ես.

ես վահանն եմ քո հզոր։

Թե կորցնես էլ կյանքը քո,

կջնջեմ մահն ի վերջո։

Նրանցից մի՛ վախեցիր դու,

որ սպանում են զուտ մարմին,

չեն կարող հոգին սպանել քո,

միշտ եղիր հավատարիմ։

(ԿՐԿՆԵՐԳ)

Նրանցից մի՛ վախեցիր դու,

երբ ծաղրեն քեզ կամ սպառնան։

Պահելու եմ ամեն օր քեզ

իմ աչքի բիբի նման։