Երգ 24
Շարունակիր նայել մրցանակին
1. Տեսնում է կույրն իր աչքերով,
լսում է խուլն իր ականջով։
Ժայթքում է ջուրն անապատում,
բուրում է վարդը չոր երկրում։
Տե՛ս՝ կաղն ինչպես է ցատկոտում,
ոչինչ մարդկանց չի բաժանում...
Պիտի հասնես այդ օրերին,
եթե նայես մրցանակին։
2. Համրի լեզուն է օրհներգում,
ծերերն՝ երիտասարդանում։
Երկիրը բերքն է իր տալիս,
մարդիկ ցնծում են, ծափ տալիս։
Ի՜նչ քաղցր է երգը փոքրերի,
ննջել էր ով, գալիս կյանքի...
Պիտի հասնես այդ օրերին,
եթե նայես մրցանակին։
3. Տե՛ս՝ գայլն ու գառն ինչքա՜ն են մոտ,
հորթի կողքին՝ արջի քոթոթ,
նրանց մանուկն է ձայն տալիս.
լսում են և իսկույն գալիս։
Չկա էլ դառն արցունք ու ողբ,
չկան ցավեր մարդկանց տանջող...
Տեսնես պիտի գործերն Յահի,
եթե նայես մրցանակին։
(Տե՛ս նաև Ես. 11։6–9; 35։5–7; Հովհ. 11։24)