Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 13

Շնորհակալական աղոթք

Շնորհակալական աղոթք

(Սաղմոս 95։2)

1. Դո՛ւ, ողորմա՛ծ Տեր, գովքի արժանի,

ձայն ենք ուղղում քեզ, Աստվա՛ծ մեր բարի։

Մենք խոնարհվում ենք, Լսող աղոթքի,

ցույց ես տալիս դու ճամփան մեր ոտքի։

Մենք սխալվում ենք նորից ու նորից,

ա՜խ, ի՜նչ տկար ենք, մեր Հա՛յր կարեկից։

Քո միածնի սուրբ արյամբ ենք գնվել.

դու մեզ ներիր և օգնիր, որ փոխվենք։

2. Ով ընդունել է քո կոչը սիրող,

լույսն է տեսնում տանը քո փայլփլող։

Սովորեցրու, որ քեզ լավ ճանաչենք,

սուրբ տաճարիդ գավիթում քեզ պաշտենք։

Ի՜նչ ահազդու է բազուկդ հզոր,

մեզ քաջություն տուր, Հա՛յր Ամենազոր։

Արքայությունդ պիտի հռչակենք,

այն կհաղթի՝ ամենուր քարոզենք։

3. Ի՜նչ հոգատար ես, բարի, ուշադիր,

քեզ կպաշտեն հեզ մարդիկ ծնրադիր։

Արքայությունդ հիմնել ես ընդմիշտ,

կվերացնի արցունքներ, մահ ու վիշտ։

Չար համակարգը Որդիդ կփշրի,

ով քեզ պաշտում է, կբացականչի.

«Մենք շնորհակալ ենք, մեր Հա՛յր փառավոր,

սո՛ւրբ Տեր Եհովա, չքնա՛ղ Թագավոր»։