Երգ 109
Ողջունենք Եհովայի Առաջնեկին
1. Գո՛վք Առաջնեկին Հոր.
օծվել է որպես Արքա։
Արդարությամբ իշխում է,
ի՜նչ մեծ օրհնություն է դա։
Անունն Աստծու սիրում է,
պիտի այն սրբացնի,
և գերիշխանությունը
պիտի արդարացնի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Գո՛վք Առաջնեկին Հոր,
Որդուն, Օծյալին Աստծու։
Սիոն լեռան վրա է,
իշխում է նա երկնքում։
2. Գո՛վք Առաջնեկին Հոր՝
դարձավ մեզ համար փրկանք,
մեղքերը մեր ներվում են,
տալիս է Աստված մեզ կյանք։
Շուտով մեծ հարսանիքն է
Գառան ու իր հարսի,
Աստծու իշխանությունը
արդար է՝ կփաստվի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Գո՛վք Առաջնեկին Հոր,
Որդուն, Օծյալին Աստծու։
Սիոն լեռան վրա է,
իշխում է նա երկնքում։
(Տե՛ս նաև Սաղ. 2։6; 45։3, 4; Հայտն. 19։8)