Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 70

«Որ բաներն են ավելի կարևոր»

«Որ բաներն են ավելի կարևոր»

(Փիլիպպեցիներ 1։10)

1. Պիտի լինենք մենք խորաթափանց, որ

պատգամն Աստծու հասկանանք։

Թե ինչն է ավելի կարևոր, մենք

պիտի հավաստիանանք։

Թող բարություն մենք միշտ սիրենք,

չարը ատենք,

ուրախացնենք սիրտն Աստծու։ Աղոթենք,

Խոսքը քննենք։

Թող կարևոր այս բաներն անենք։

2. Արքայության մասին քարոզում ենք.

դա կարևոր է անչափ։

Գտնում ենք Հոր կորած գառներին և

օգնում ընտրել ճիշտ ճամփան։

Պետք է լսեն ու իմանան։

Սեր ու հարգանք

թող նվիրենք դրացուն և օգնենք՝

կյանքը ընտրեն։

Թող կարևոր այս բաներն անենք։

3. Եթե անենք այն, ինչ կարևոր է,

հավատն ամուր կլինի,

մեր սիրտն ու միտքը կխաղաղվի, և

մեր հույսը կխարսխվի։

Թե սովորենք, շատ կօրհնվենք

ու կգտնենք

մեզ նվիրված ընկերներ։ Կսիրենք

ու կսիրվենք,

երբ կարևոր այս բաներն անենք։