Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 62

Ո՞ւմ ենք պատկանում

Ո՞ւմ ենք պատկանում

(Հռոմեացիներ 14։8)

1. Դու ո՞ւմ ես պատկանում

և ո՞ւմ ես հնազանդվում։

Քո տերը դառնում է նա, ում դու

երկրպագում ես, ծառայում։

Երկու աստվածների

չես կարողանա պաշտել,

քո սիրտը կիսել, նրանց նվիրել

և երկուսին հաճեցնել։

2. Դու ո՞ւմ ես պատկանում

և ո՞ւմ ես հնազանդվում.

մեկին, որը կեղծ է, թե՞ մյուսին,

որ ճշմարիտ է. ո՞ր մեկին։

Արդյոք այս աշխարհի

կայսրին դու կծառայես,

թե՞ դու կպաշտես Աստծուն մշտապես,

և կամքը կկատարես։

3. Ես ո՞ւմ եմ պատկանում.

Յահի՛ն եմ հնազանդվում։

Նրան ցնծությամբ կծառայեմ

և խոստումներս կպահեմ։

Գնվել եմ թանկ գնով,

թող սիրտս նրան հարի։

Որդին մահացավ, փրկանք նա դարձավ,

պատիվն Աստծուն թող լինի։