Երգ 52
Պահպանիր քո սիրտը
1. Քո սիրտը՝ կյանքդ, պահպանիր,
մեղքի ճամփից փախիր։
Աստված կարդում է սիրտը մեր,
այն անարատ պահիր։
Անհուսալի է սիրտը մեր,
կարող է մոլորվել,
թող միտքը քո նրան հսկի,
օգնի քեզ ճիշտ վարվել։
2. Ամբողջ քո սիրտը պատրաստիր՝
սրտանց աղոթելով,
ասա, որ գոհ ես ու գովիր
սիրով լեցուն սրտով։
Աստծուն պատմիր վստահությամբ
քո հոգսերի մասին։
Եղի՛ր նրան դու նվիրված,
միշտ հաճեցրու Յահին։
3. Վնասակար, չար մտքերից
քո սիրտը պահպանիր։
Ինչ ճշմարիտ է, գովելի,
դրանց մասին խորհիր։
Դու թույլ տուր՝ Խոսքն Աստծու գցի
սրտում քո արմատներ։
Ամբողջ սրտով Աստծուն պաշտիր՝
լինի նա քեզ Ընկեր։
(Տե՛ս նաև Սաղ. 34։1; Փիլիպ. 4։8; 1 Պետ. 3։4)