Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 65

«Սա՛ է ճանապարհը»

«Սա՛ է ճանապարհը»

(Եսայիա 30։20, 21)

1. Քայլի՛ր դու միշտ

Աստծու խաղաղ ու լավ ճամփով,

այն հուսալի է, հին է շատ ու ապահով,

որի մասին Հիսուսն ուսուցանեց անձամբ,

շնորհիվ Աստծու Խոսքի՝

մենք այս ուղին գտանք։

(ԿՐԿՆԵՐԳ)

Կյանքի տանող միակ ուղին է սա,

Աստված ասում է. «Սա՛ է իմ ճամփան»։

Մի ակնթարթ չշեղվես անգամ,

հետ չնայես, ահա՛ միակ ճամփան։

2. Քայլի՛ր դու միշտ

Աստծու սիրո ճամփով շքեղ,

կարիք չկա փնտրել նրան այստեղ–այնտեղ։

Առաջնորդում է հավիտենության ճամփով,

Աստված առատ է ջերմ,

ազնիվ, անկեղծ սիրով։

(ԿՐԿՆԵՐԳ)

Կյանքի տանող միակ ուղին է սա,

Աստված ասում է. «Սա՛ է իմ ճամփան»։

Մի ակնթարթ չշեղվես անգամ,

հետ չնայես, ահա՛ միակ ճամփան։

3. Քայլի՛ր դու միշտ

կյանքի առաջնորդող ճամփով

ու վստահիր Աստծուն՝ երբեք չշեղվելով։

Չկա սիրո, խաղաղության ուրիշ ուղի,

մենք այս ճամփան

գտանք շնորհիվ Եհովայի։

(ԿՐԿՆԵՐԳ)

Կյանքի տանող միակ ուղին է սա,

Աստված ասում է. «Սա՛ է իմ ճամփան»։

Մի ակնթարթ չշեղվես անգամ,

հետ չնայես, ահա՛ միակ ճամփան։