Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 72

Սեր դրսևորենք

Սեր դրսևորենք

(1 Կորնթացիներ 13։1–8)

1. Յահի ճոխ հատկությունները մենք

սրտանց խնդրում ենք, որ մշակենք,

բայց գլխավորը իր սերն է, որ

ոգու պտղի մասն է կարևոր։

Եթե խոհեմ ենք, տաղանդ ունենք,

ոչինչ ենք մենք, եթե սեր չունենք։

Ուստի թող ուրախացնենք Աստծուն,

լինի թող սերը մեր մնայուն։

2. Եկեք Աստծու գառներին սիրենք

և Սուրբ Գրքի բառերով սնենք։

Մենք չենք ուզում զուտ մտքով կրթել,

այլ մեր խոսքով ու գործով սիրել։

Օգնում է սերը, որ համբերենք

և սխալները սիրով ծածկենք։

Ամեն ինչի է այն դիմանում,

հիշի՛ր, որ սերը չի վերջանում։