Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 126

Սիրով կատարված ծառայություն

Սիրով կատարված ծառայություն

(Սաղմոս 127։1)

1. Եհո՛վա, օ՛րն է ահա,

ուզում ենք աղոթել հիմա։

Այնքա՜ն ես մեզ պատվել և օրհնել,

որ բառեր չկան...

Դու մեզ օրհնել ես, Աստվա՛ծ,

այս գործը՝ մեծ սիրով արված։

Ահա և կառուցված, պինդ կանգնած

շինությունը այս։

(ԿՐԿՆԵՐԳ)

Եհո՛վա, մեզ համար պատիվ է

այս վայրը քեզ, Հա՛յր, նվիրել։

Մենք ցանկանում ենք ծառայել քեզ մեր ողջ կյանքում

և գործերով քեզ փառք բերել։

2. Մոտ ընկերներ ենք դարձել,

ի՜նչ լավ հուշեր են մնացել։

Չենք մոռանա երբեք

թանկարժեք աշխատանքը մեր։

Օ՜, Տե՛ր, տեսանք քո ոգին,

աշխատեցինք երբ միասին,

քեզ փառաբանեցինք, գովեցինք.

ի՜նչ պատիվ անգին։

(ԿՐԿՆԵՐԳ)

Եհո՛վա, մեզ համար պատիվ է

այս վայրը քեզ, Հա՛յր, նվիրել։

Մենք ցանկանում ենք ծառայել քեզ մեր ողջ կյանքում

և գործերով քեզ փառք բերել։