Երգ 73
Սրտանց և ջերմորեն սիրենք իրար
1. Սերը թող սրտից մեր բխի,
ջերմ զգացմունքներ այնտեղ ծնի։
Եղբայրներին ու քույրերին
սերը մեր նվիրենք։
Սիրալիր ձգտենք միշտ լինել,
մեծ սերն Աստծու ցուցաբերել,
մեր սերն անկեղծ է՝ թող փաստենք,
և ջերմորեն սիրենք։
Ե՛կ խոսքով, գործով սիրենք
և կարիքավորներին օգնենք,
բարությամբ առաջնորդվենք
և առիթն օգտագործենք։
Սեր, հարգանք թող ցուցաբերենք
և բարություն դրսևորենք։
Հավատակցից չբամբասենք,
միությունը պահպանենք
և միշտ նվիրված լինենք։
2. Մենք արագ չենք վիրավորվում,
սերը խորունկ է, չի սառչում,
եղբայրներին ենք վստահում,
չարը չմտածենք։
Նվիրվածություն զարգացնենք,
մեկս մյուսիս գնահատենք,
ժողովներին միշտ մասնակցենք,
որ զորությամբ լցվենք։
Ամեն օր ենք մեղք գործում
ու նաև անմիտ խոսքեր ասում։
Զարգացնենք թող մեղմություն
և կյանքում ցուցաբերենք։
Ե՛կ լավ ընկերներ մենք լինենք,
միասնությունը ամրացնենք,
թող սերը մեր մարդիկ տեսնեն,
սերն Աստծու արտացոլենք
և Յահին փառաբանենք։
(Տե՛ս նաև 1 Պետ. 2։17; 3։8; 4։8; 1 Հովհ. 3։11)