Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 57

Սրտիս խորհրդածությունը

Սրտիս խորհրդածությունը

(Սաղմոս 19։14)

1. Այն, ինչ խորհում է սիրտը իմ,

թող քեզ, Եհո՛վա, հաճեցնի։

Մտքերն իմ թող առաջնորդեն

և ամրացնեն ինձ քո ճամփին։

Երբ հոգսը միտքը իմ ճնշի.

անքուն գիշեր ես անցկացնեմ,

պիտի ես քո մասին խորհեմ,

քո մտքերով պիտի սփոփվեմ։

2. Այն, ինչ մաքուր է, ճշմարիտ,

առաքինի է ու արդար,

թող այդպիսի մտքերը ինձ

բերեն խաղաղություն անսպառ։

Ի՜նչ թանկագին են ինձ համար

մտքերդ խոր ու անհամար։

Ես կլանված եմ դրանցով,

ճրագ են քո խոսքերն՝ անմար։