Երգ 134
Տե՛ս քեզ նոր աշխարհում
1. Տե՛ս քեզ ու ինձ, տե՛ս բոլորիս
նոր աշխարհում միասին ապրելիս։
Պատկերացրու՝ խաղաղություն,
ազատություն ես դու վայելում։
Մարդիկ անզգամ չեն իշխելու,
նրանց այլևս չես տեսնելու։
Կգա ժամանակը դրախտ նոր երկրի,
և գովերգություն սրտերից մեր կհորդի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, ամեն ինչ լավ ես արել,
իշխանությունը Որդուդ ես տվել։
Բերկրանքը մեր սրտի մեր երգից է բխում,
միայն քեզ է փառքն ու պատիվը պատկանում։
2. Տե՛ս քեզ ու ինձ երկրում չքնաղ,
բոլորն ապրում են հանգիստ ու խաղաղ,
չկա մի բան, որ վախեցնի
ու դառնության արցունքներ բերի։
Ահա մեր մեջ վրանն Աստծու,
մեզ հետ հավերժ է բնակվելու։
Մարդկանց նա մահվան խոր քնից կարթնացնի,
և սիրտն ամենքի հրճվանքից կգովերգի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, ամեն ինչ լավ ես արել,
իշխանությունը Որդուդ ես տվել։
Բերկրանքը մեր սրտի մեր երգից է բխում,
միայն քեզ է փառքն ու պատիվը պատկանում։
(Տե՛ս նաև Սաղ. 37։10, 11; Ես. 65։17; Հովհ. 5։28; 2 Պետ. 3։13)