Երգ 103
«Տնետուն»
1. Միշտ տնետուն և դռնեդուռ
պատգամն ենք տարածում,
քաղաքներում և գյուղերում
գառնուկներին սնում։
Ինչպես Հիսուսը քարոզեց
Արքայության մասին,
այսօր պատմում են ամենուր
ջահել, ծեր միասին։
2. Միշտ տնետուն և դռնեդուռ...
Բարի լուրն ով լսի,
անունն Աստծու սրտանց կանչի,
այդ անձը կփրկվի։
Սակայն ինչպե՞ս կանչեն Աստծուն,
որին չեն ճանաչում,
ուստի գնում ենք տնետուն,
անունը հաղորդում։
3. Եկե՛ք գնանք մենք տնետուն,
Սուրբ Խոսքը հռչակենք,
մարդիկ լսեն թե առարկեն,
նրանք պիտի ընտրեն։
Այս փառավոր ճշմարտության
ջատագովներ լինենք
և, գնալով միշտ դռնեդուռ,
գառնուկներին գտնենք։
(Տե՛ս նաև Գործ. 2։21; Հռոմ. 10։14)