Երգ 135
Տոկա՛ մինչև վերջ
1. Ինչ խոստանում է Գիրքը Սուրբ,
օգնում է քեզ տոկալ։
Խոսքերն Աստծու հիմքեր ունեն,
կարող ես դու հավատալ։
Սուրբ հավատի մեջ հաստատված
և ամրապնդված եղիր։
Աստծու օրվան դու միշտ սպասիր,
ամուր, անարատ եղիր։
2. Այն սերը, որ սկզբից ունես,
երբեք դու չթողնես։
Ինչ փորձության էլ որ բախվես,
երբեք դու չնահանջես։
Կասկածը քո միջից վանիր
ու երբեք մի՛ վախեցիր.
Եհովան է Փրկիչը քո,
կօգնի քեզ ու կաջակցի։
3. Մինչև վերջ համբերի՛ր, տոկա՛,
որ կյանքը քո փրկվի։
Եհովան էլ կյանքի գրքում
անունդ կփորագրի։
Տոկունությունն ամբողջությամբ
դու դրսևորել ձգտիր
և սիրտն ուրախացրու քո Հոր,
սրտանց գովերգիր Յահին։
(Տե՛ս նաև Եբր. 6։19; Հակ. 1։4; 2 Պետ. 3։12; Հայտն. 2։4)