Երգ 98
Ցանեք Թագավորության սերմերը
1. Դո՛ւք՝ Եհովայի ծառաներդ,
ձեր սիրտը նրան եք տվել։
Եկե՛ք և արե՛ք աշխատանքը՝
Հիսուսն է ձեզ հանձնարարել։
Ցանեք դուք սերմերը ճշմարտության
բերրի, պտղաբեր սրտերում։
Եթե ձեր ձեռքին քուն–դադար դուք չտաք,
լի բերքով կպատվեք Տեր Աստծուն։
2. Կընկնեն սերմերից մի քանիսը
քարի պես ամուր սրտերում,
թեև ծիլ կտան, դա մի պահ է.
շուտով են դրանք չորանում։
Իսկ ագահությունը խոսքն է խեղդում.
նրանց այս աշխարհն է ձգում։
Սերմեր էլ կընկնեն արգավանդ հողերում,
կտեսնես պտուղներն արդյունքում։
3. Հաճախ քեզանից է կախված, թե
քո գործը հաջող կլինի։
Սիրի՛ր դրացուդ, համբերի՛ր դու,
և սիրտը նրա կբացվի։
Քնքուշ թե զորեղ հակազդեցությամբ
նրանց անհապաղ աջակցենք
և բերքը մեր բազմապատիկ՝ երեսուն
կամ վաթսուն կամ հարյուր, հավաքենք։
(Տե՛ս նաև Մատթ. 13։19–23; 22։37)