Երգ 96
Փնտրեք արժանիներին
1. Հիսուսը տվեց ուղղություն, թե ինչպես
պատգամը մարդկանց քարոզենք.
«Նրան, ով քաղցած է հոգևորապես,
գնացեք և իսկույն որոնեք։
Որ տունն էլ մտնեք, բարևեք դուք մարդկանց
և ձեր խաղաղությունը մաղթեք։
Եթե ընդունեն, կօրհնվեն, եթե ոչ՝
թափ տվեք դուք փոշին, հեռացեք»։
2. Ով ձեզ ընդունում է, Յահին կընդունի,
նրա սիրտն Աստված կբացի։
Թե նա ապրելու է տրամադրված,
եռանդով լուրը կհռչակի։
Աղով համեմված թող լինի խոսքը քո,
սրտերին հեզերի թող հասնի։
Մի՛ մտահոգվիր՝ ինչ ասել, ինչ խոսել.
քեզ Եհովան կօգնի, կաջակցի։
(Տե՛ս նաև Գործ. 13։48; 16։14; Կող. 4։6)