Երգ 26
Քայլիր Աստծու հետ
1. Դու հեզ ոգով, համեստությամբ
Աստծու հետ միշտ քայլիր։
Արա գործեր արդարության
և բարություն սիրիր։
Եթե Աստծու Խոսքին կառչես,
երբեք չես մոլորվի։
Մանկան պես թե նրան հարես,
քո ձեռքը կբռնի։
2. Մեղքից փախիր ու մաքրությամբ
Աստծու հետ միշտ քայլիր։
Ձգտիր հասնել հասունության,
Եհովան քեզ կօրհնի։
Դու, ինչը ճիշտ է և արդար,
դրա մասին խորհիր։
Եղիր տոկուն, մղիր պայքար,
Աստծուն ապավինիր։
3. Սիրով ու հավատարմությամբ
Աստծու հետ միշտ քայլիր,
և շահը նվիրվածության
ու գոհության ստացիր։
Աստծու հետ անդադար քայլիր,
ուրախ, զվարթ եղիր։
Յահի մեծ փառքը գովերգիր,
սուրբ գործը կատարիր։
(Տե՛ս նաև Ծննդ. 5։24; 6։9; Փիլիպ. 4։8; 1 Տիմոթ. 6։6–8)