Երգ 121
Քաջալերենք միմյանց
1. Երբ մենք միմյանց քաջալերում ենք,
լավ գործերի խրախուսում,
տեսնում ենք, որ սիրո կապերը
մեր ավելի են ամրանում։
Եղբայրական անգին, ջերմ սերը
տալիս է ուժ մեզ տոկալու։
Ժողովը մեր ապաստարան է,
այնտեղ մեզ ապահով ենք զգում։
2. Ժամանակին ասված ճիշտ խոսքը
թեթևացնում է, թարմացնում,
լսում ենք մեր ընկերներից այն,
սփոփվում ենք ու մխիթարվում։
Ամբողջ սրտով մենք ցանկանում ենք
իրար հետ համագործակցել։
Կրենք միմյանց ծանրությունները,
ձգտենք իրար քաջալերել։
3. Թող հավաքվենք մեկտեղ բոլորս,
հավատը մեր ամրապնդենք։
Տեսնում ենք՝ օրը մոտենում է,
պիտի մենք ճիշտ ճամփով քայլենք։
Եհովայի ժողովրդի հետ
հավետ ուզում ենք ծառայել։
Ուստի միմյանց քաջալերում ենք
մեր մաքրությունը պահպանել։
(Տե՛ս նաև Ղուկ. 22։32; Գործ. 14։21, 22; Գաղ. 6։2; 1 Թեսաղ. 5։14)