Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 38

Քո բեռը Եհովայի վրա գցիր

Քո բեռը Եհովայի վրա գցիր

(Սաղմոս 55)

1. Աղոթքիս, ո՜վ Տեր, ականջ դիր,

թույլ տուր, որ քեզ մոտենամ։

Դու լսիր, պատասխանիր ինձ

և օգնիր՝ չվախենամ։

(ԿՐԿՆԵՐԳ)

Բեռդ Հոր վրա գցիր դու,

նա նեցուկ քեզ կլինի։

Չի թողնի, որ սասանվես դու,

այլ ամուր լինել կօգնի։

2. Աղավնու թևեր չունեմ, որ

վտանգից հեռու թռչեմ,

թշնամուց չար հեռանամ ես

ու մի ապաստան գտնեմ։

(ԿՐԿՆԵՐԳ)

Բեռդ Հոր վրա գցիր դու,

նա նեցուկ քեզ կլինի։

Չի թողնի, որ սասանվես դու,

այլ ամուր լինել կօգնի։

3. Կկանչեմ Եհովային ես,

կխնդրեմ, որ պաշտպանի։

Նա դժվար պահին սփոփում է,

զորացնում է հեզերին։

(ԿՐԿՆԵՐԳ)

Բեռդ Հոր վրա գցիր դու,

նա նեցուկ քեզ կլինի։

Չի թողնի, որ սասանվես դու,

այլ ամուր լինել կօգնի։

(Տե՛ս նաև Սաղ. 22։5; 31։1–24)