Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երգ 20

Օրհնիր մեր հանդիպումները

Օրհնիր մեր հանդիպումները

(Եբրայեցիներ 10։24, 25)

1. Մե՛ծ Եհովա, աղոթում ենք՝

հանդիպումը մեր օրհնիր։

Քեզ անչափ երախտապարտ ենք,

սուրբ ոգիդ մեզ ուղարկիր։

2. Երկրպագությունն օրհնիր մեր,

քո Խոսքով առաջնորդիր։

Պարզ մտքով ու վարժ լեզվով թող

քարոզենք, Աստվա՛ծ, կրթի՛ր։

3. Ժողովներն օրհնիր, Եհո՛վա,

տուր միասնություն, անդորր։

Խոսքերով ու գործերով մեր

քեզ գովենք, Մե՛ծ Թագավոր։