Եղիր գնահատող
Բեռնել
Հայրի՛կ, մայրի՛կ,
Նվիրում եմ ձեզ բացիկ,
Այն կասի, որ սիրում եմ ձեզ,
Ծնողնե՛ր, իմ գեղեցիկ։
Վաղ առավոտ եք արթնանում,
Մեր կարիքներն եք դուք հոգում,
Երախտապարտ եմ ձեզ անչափ,
Ձեր ջանքերն եմ ես տեսնում։
Օգնում եք դուք սիրով՝
Քայլեմ Յահի ճամփով։
Օրինակ եք ինձ թողնում
Խոսքով, գործով։
Ծնողնե՛ր, ես ձեզ սիրում եմ,
Պարգևներ եք ինձ տրված։
Շատ շնորհակալ եմ քե՛զ, Աստվա՛ծ։