Ես պահում եմ քո խոսքերը
Բեռնել
1. Ա՜խ, ի՞նչ անեմ: Մտահոգվել եմ։
Ինձ թվում է, որ անվտանգ ուղի է սա,
Գուցեև կարիք չկա, որ մերժեմ ես դա:
Ինչպե՞ս ճիշտ ուղին ես ընտրեմ ու չսխալվեմ,
Ա՜խ, ի՞նչ անեմ: Ինչպե՞ս որոշեմ։
Ի՞նչ է ինձ այնտեղ սպասում, չեմ կարող ասել:
Սիրտն է ինձ խաբում, որ ծուղակը ես ընկնեմ:
Ինչպես հասկանալ՝ ինչն է ճիշտ: Եհովա՛, խնդրանքս լսիր:
ԿՐԿՆԵՐԳ
Անգին քո խոսքերը պահում եմ սրտանց ես
Եվ փայփայելու եմ օրեր, տարիներ ես:
Թող խոսքերդ հիշեմ, որ լինեմ ես խոհեմ: Թող հասնեն սրտիս:
2. Քո խոսքը օգնում է և ինձ զորացնում է:
Չեմ ուզում հանկարծ գայթակղել ուրիշներին,
Դա չի հաճեցնի սիրտը քո, իմ Տե՛ր անգին։
Ուզում եմ ընտրել ճիշտ ուղին, այն ինձ թող առաջնորդի։
ԿՐԿՆԵՐԳ
Անգին քո խոսքերը պահում եմ սրտանց ես:
Իմ սիրտն ամրացնում ես դու, միտքս բացում ես:
Թող խոսքերդ հիշեմ, որ լինեմ ես խոհեմ: Թող հասնեն սրտիս:
ԿՐԿՆԵՐԳ
Անգին քո խոսքերը պահում եմ սրտանց ես:
Իմ սիրտն ամրացնում ես դու, միտքս բացում ես:
Ես լույսով եմ քայլում, երբ քո խոսքն եմ կարդում:
Քո մասին եմ խորհում, քո կողքին եմ ինձ զգում:
Թող խոսքերդ հիշեմ, որ լինեմ ես խոհեմ: Թող հասնեն սրտիս: