Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երբ տեսնես այն, ինչ ես

Երբ տեսնես այն, ինչ ես

Բեռնել

  1. 1. Սայլակ եմ ես, տարբեր մասեր ունեմ ես,

    Բռնակը, հիմքն ու անիվներ...

    Լոկ սայլակ չեմ. տանում եմ բարի լուրը։

    Իսկ ինչպե՞ս է դա։

    Որ թույլ տաս, կբացատրեմ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եթե տեսնես այն, ինչ ես,

    Ուր այցելում եմ, թե ինձ հետ էլ դու լինես,

    Եթե տեսնես մարդկանց այնտեղ,

    Եվ դու տեսնես դեմքի ժպիտը իմ ծանոթների։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եթե լսես այն, ինչ ես,

    Երբ իմանում են, ինչ երբեք էլ չեն լսել,

    Եվ կտեսնես դու, թե ինչպես

    Հիշելու են ինձ նրանք հավերժ։

    (ՄԻՋԵՐԳ)

    Ես ունեմ դարակներ,

    Գրքույկներ և թերթիկներ։

    Ամենուրեք տանում եմ բարի լուր։

    Անցորդներն են երբ անցնում,

    Միշտ հայացքն եմ ես բռնում,

    Հրապարակներում բարի սրտեր եմ ես փնտրում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Եթե անես այն, ինչ ես,

    Կզգաս ուրախություն, որ սիրտն է իմ լցնում։

    Ի՜նչ ուրախ եմ, որ սայլակ եմ,

    Բոլորին ես ավետիսն եմ քարոզում։