Ինձ դու տես
Բեռնել
1. Տես, որ չկլանվես
Ու չնկատես,
Թե ինչ է շուրջբոլորը կատարվում:
Սարքը քեզ հիմա թող չշեղի,
Ընկերն է քո կողքին։
Ի՜նչ ուրախ պահեր են առջևում... Բայց դու
Չես վայելի, եթե զբաղված է միտքդ, ուշադիր չես:
Դու գիտես՝ կան իրական ընկերներ:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ինձ դու տես,
Կտեսնես
Այն, ինչ՝ ես.
Ուրախ մի ընտանիք, որ դու ունես:
Ինձ դու տես,
Դու գիտես
Այն, ինչ՝ ես:
Քո շուրջը տես: Այս սարքը ցած դիր ու ինձ տես:
2. Տուր քո ընկերներին
Ժամանակն անգին։
Նրանք շատ կարևոր են այս սարքից։
Կգտնես ջերմ ընկերների,
Յահին սիրողներին,
Բարի, միշտ նվիրված ու սրտակից: Բայց դու...
Դու չես տեսնի, եթե զբաղված է միտքդ, ուշադիր չես:
Դու գիտես՝ կան իրական ընկերներ:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ինձ դու տես,
Կտեսնես
Այն, ինչ՝ ես.
Ուրախ մի ընտանիք, որ դու ունես:
Ինձ դու տես,
Դու գիտես
Այն, ինչ՝ ես:
Քո շուրջը տես:
(ԻՆՏԵՐԼՅՈՒԴԻԱ)
Այս սարքը ցած դիր ու ինձ տես:
Այս սարքը ցած դիր ու ինձ տես:
(ՄԻՋԵՐԳ)
Դու զգոն եղիր, որ...
Դու զգոն եղիր, որ չխաբվես։
Ինչ տեսնում ես գուցե ճիշտ, գուցե սուտ լինի։
Ցանցը կարող է քեզ բռնել...
Եթե բռնել է, ազատվիր, փախչիր և եղիր երջանիկ դու:
3. Դու իմաստուն եղիր
Եվ խորը մտածիր,
Որ օրհնությունը քո կողքով չանցնի:
Տես, փորձիր, լսիր, դիպչիր
Բոլոր բարիքներին,
Որ մոտ են այժմ քեզ, դու մեկնիր քո ձեռքը...
Թող ոչինչ չխանգարի, որ երջանիկ լինես դու,
Արդեն ունես դու իրական ընկերներ:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ինձ դու տես,
Կտեսնես
Այն, ինչ՝ ես.
Ուրախ մի ընտանիք, որ դու ունես:
Ինձ դու տես,
Դու գիտես
Այն, ինչ՝ ես:
Քո շուրջը տես: Այս սարքը ցած դիր ու ինձ տես:
Կտեսնես
Այն, ինչ՝ ես.
Ուրախ մի ընտանիք, որ դու ունես:
Ինձ դու տես,
Դու գիտես
Այն, ինչ՝ ես:
Քո շուրջը տես: Այս սարքը ցած դիր ու ինձ տես: