Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավագույն իմ զոհերը

Լավագույն իմ զոհերը

Բեռնել

  1. 1. Եհո՛վա, ես քեզ ընծայել եմ իմ սիրտը հոժար։

    Լավագույն իմ զոհերը ես քեզ կբերեմ դարեդար։

    Ուզում եմ օգնել այն մարդուն, ով ծարավ է Խոսքիդ։

    Սուրբ գործն այս մի գանձ է՝ անչափ թանկարժեք մարգարիտ։

    (ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)

    Գովելով քեզ՝ նոր բոց եմ տալիս հավատիս կրակին։

    Իմ երդումը ես միշտ կհիշեմ՝ իմ սերն առաջին։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Օ՜, Հա՛յր, շուրթերիցս քո գովքն է հնչում։

    Այո՛, քեզ համար եմ ապրում ու շնչում։

    Փափագն է սրտիս՝ քեզ հավետ ծառայել,

    Բերել լավագույն իմ զոհերը, միշտ քեզ սիրել։

  2. 2. Քույր-եղբայրներս քեզ պես, Հա՛յր իմ, թանկ են հոգուս։

    Բոլորին եմ ուզում օգնել՝ ի նշան մեծ սիրուս։

    Ես շատ երջանիկ եմ՝ տալով ի սրտե, ձեռքս բաց։

    Ինձ հայտնել ես իմաստը կյանքի. շնորհակալ եմ, Աստվա՛ծ։