Մենք մի ընտանիք ենք
Բեռնել
1. Վառ հույսի ու մեծ հավատի
Թևերով այստեղ եկել ենք։
Հայրը բաց կանի ձեռքը և կօրհնի
Անձնազոհ, պատրաստ ոգին։
Եռանդուն ծառայում ենք Յահին և
Լավագույնն ենք տալիս մեր:
Սերն անկեղծ, նվիրված
Ձեզ տալիս ենք սրտանց։
Երգե՛նք միաբանված:
(ԿՐԿՆԵՐԳ)
Միասնությամբ ցնծում ենք
Յահի հետ, ընտանիք ենք մենք:
Տարբեր ազգից ենք ու ցեղից։
Սիրում ենք,
Ընտանիք ենք մենք:
2. Անհամբեր այս օրվան սպասել,
Ողջունել ձեզ ցանկացել ենք։
Գեղեցիկ երգերն են մեզ ջերմացրել
Եվ աչքերն են մեր լցրել։
Մեզ Եհովան ոգով հավաքել է,
Իր սիրով պարուրել է:
Աղոթենք միասին մենք և փառք տանք Յահին մեր,
Քույրե՛ր և եղբայրնե՛ր:
(ԿՐԿՆԵՐԳ)
Միասնությամբ ցնծում ենք
Յահի հետ, ընտանիք ենք մենք:
Տարբեր ազգից ենք ու ցեղից։
Սիրում ենք,
Ընտանիք ենք մենք:
3. Ծովը մեծ մեր առջև բացեց
Մի նոր վայր նոր հույզերով լի:
Լուրը թանկարժեք տալ մարդկանց շտապենք,
Ով խոնարհ է և անկեղծ:
Այս գործում ձեռք մեկնում, զորացնում են,
Եղբայրները օգնում են։
Սերն է մեզ միացնում, երջանիկ է դարձնում:
Սրտերն են մեր ցնծում:
(ՄԻՋԵՐԳ)
Պարգև է մեծ,
Որ ուր էլ որ լինենք, ընտանիք ենք մենք:
Ամերիկա, Մեքսիկա,
Արգենտինա կամ Ջամայկա:
(ԿՐԿՆԵՐԳ)
Միասնությամբ ցնծում ենք
Յահի հետ, ընտանիք ենք մենք:
Տարբեր ազգից ենք ու ցեղից,
Սիրում ենք,
Ընտանիք ենք մենք:
Տարբեր երկրից, ազգից ենք,
Յահի հետ ընտանիք ենք մենք:
Սիրով մեր միշտ թող ճանաչվենք։
Եհովան միավորում է մեզ:
Ֆիջի, Հայիթի, Պերու, թե Իսպանիա,
Աֆրիկա, Չիլի, թե Ռուսաստան,
Ֆրանսիա, Իրան, Ղազախստան, թե Էստոնիա,
Սիրում ենք, ընտանիք ենք մենք: