Մի՛ շտապիր ու ճիշտ ընտրություն կատարիր
Բեռնել
1. Ես իմ կեսին եմ ուզում գտնել.
Բարդ ընտրություն է,
Հետևանքը որի տխրություն կամ օրհնություն է։
Չեմ շտապում, որ չգործեմ անմիտ,
Այլ սպասում եմ ես:
Եվ սրտում ծիլ տված զգացմունքները մեր
Արագ անցնում, գնում են:
(ԿՐԿՆԵՐԳ)
Մի՛ շտապիր,
Իմաստուն եղիր,
Նախ ճանաչիր։
Սիրտը քո խաբեբա է, մի՛ լսիր,
Խորհիր՝ արդյոք քո կեսն է նա:
Կիմանաս,
Եթե միայն սպասես,
Եթե դու սպասես
Ու ճիշտ ընտրես։
2. Ես ուզում էի, որ մեկը կողքիս լիներ,
Հոգ տաներ իմ մասին նա,
Բայց գիտեմ հաստատ, որ այդ ամենը դեռ շատ քիչ է:
Պիտի հետևեմ ես Աստծու Խոսքին.
Այն հուսալի է:
Ու պատրաստ եմ սպասել իմ ուզած կեսին,
Որ ծառայենք մենք միասին:
(ԿՐԿՆԵՐԳ)
Մի՛ շտապիր,
Իմաստուն եղիր,
Նախ ճանաչիր։
Սիրտը քո խաբեբա է, մի՛ լսիր,
Խորհիր՝ արդյոք քո կեսն է նա:
Կիմանաս,
Եթե միայն սպասես,
Եթե միայն սպասես
Ու ճիշտ ընտրես
Ու ճիշտ ընտրես: