Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Չեն զատի Հոր սիրուց

Չեն զատի Հոր սիրուց

Բեռնել

  1. 1. Դու նվիրված ես։

    Հույսդ Աստված է.

    Նա լավ գիտի հոգսերդ բազում։

    Շատերն անտարբեր են, Սուրբ Խոսքն են մերժում,

    Բայց քո եռանդը չի թուլանում։

    (ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)

    Թե ատյանի առաջ մի օր կանգնես դու,

    Չես տրվի վախին։

    Քաջ ռազմիկն ես Հոր՝ սրտին իր թանկ.

    Նա է քո կողքին։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու չես սասանվի.

    Ներկա, գալիք բաներն անգամ քեզ չեն զատի Հոր սիրուց ջերմ։

    Վստահ միշտ եղիր,

    Որ կյանքն ու մահն էլ չեն կարող քեզ զատել Հոր սիրուց ջերմ։

    Այդ սերն է անշեջ.

    Մնա Հոր սիրո մեջ։

  2. 2. Դու մեր պարծանքն ես,

    Մեր օրինակն ես.

    Թեպետ և դժվար է, չես նահանջում։

    Ու երբ թշնամանքն է քո դեմ բորբոքվում,

    Մեր Հոր բյուր զորքն է քո թիկունքում։

    (ՆԱԽԱԿՐԿՆԵՐԳ)

    Թե ատյանի առաջ մի օր կանգնես դու,

    Չես տրվի վախին։

    Քաջ ռազմիկն ես Հոր՝ սրտին իր թանկ.

    Նա է քո կողքին։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դու չես սասանվի.

    Ներկա, գալիք բաներն անգամ քեզ չեն զատի Հոր սիրուց ջերմ։

    Վստահ միշտ եղիր,

    Որ կյանքն ու մահն էլ չեն կարող քեզ զատել Հոր սիրուց ջերմ։

    Այդ սերն է անշեջ.

    Մնա Հոր սիրո մեջ,

    Մնա հավերժ։

    (ՄԻՋԵՐԳ)

    Քեզ ճնշում են, բայց քո սերը վառ է, չի մարում,

    Ուժով է քեզ լցնում։

    Քո կամքը չեն կոտրի. Յահն օգնում է, որ լինես տոկուն

    Եվ հաղթես կռվում։