Քո խոսքը մնում է հավերժ
Բեռնել
1. Ջերմ հայացքն աստղերին,
Աստվածավախ սրտեր լի,
Երախտագետ էին շատ,
Տեր Աստծուց, իր սիրո համար։
Անունդ դու հայտնեցիր,
Նրանց հույսով լցրեցիր։
Մեր օրերին են հասել։
Այդ թանկ խոսքերն օգնում են ապրել։
Քեզ սրտանց են սիրել,
Հպարտությամբ են ծառայել։
Օգնել ես դու, որ մնան տոկուն,
Քո խոսքերը գրել, տարածել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Հավերժ կայուն է Խոսքդ,
Եվ մտքերդ խորունկ անգին։
Բարի լուրն ես հայտնում,
Զորացնում, թարմացնում։
Ջերմ խոսքերդ հասնում են սրտիս։
2. Օ՜, որքան փորձում էին լռեցնել,
Իզուր էին ջանք թափել։
Քեզ նվիրված, սիրող մարդկանց,
Խոսքը քո հավատն է պահել։
Աստծու Խոսքի համար կանգնել են,
Կյանքերը զոհելու պատրաստ։
Աջակցել ես նրանց,
Քարոզել անվարան։
Պահել են խոսքերդ գրված։
(ԿՐԿՆԵՐԳ)
Այսպես, հավերժ կայուն է Խոսքդ,
Եվ մտքերդ խորունկ անգին։
Բարի լուրն ես հայտնում,
Զորացնում, թարմացնում։
Ջերմ խոսքերդ հասնում են սրտիս։
3. Դու հայտնել ես անունդ Եհովա,
Խոսքդ պարզ է դա ասում։
Կմնա այն ընդմիշտ,
Խոսքդ կկատարվի։
Փառք կտանք քեզ բոլոր օրերում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Այդպես, հավերժ կայուն է Խոսքդ,
Եվ մտքերդ խորունկ անգին։
Բարի լուրն ես հայտնում,
Զորացնում, թարմացնում։
Ջերմ խոսքերդ հասնում են սրտիս։
Քեզ փառք եմ տալիս։