Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 151

Նա կկանչի

Նա կկանչի

(Հոբ 14։13–15)

  1. 1. Մենք՝ մի մշուշ... Այսօր ենք հայտնվում

    Ու վաղն անհետանում ենք։

    Մեր տարիներն անցնում են ու գնում...

    Բոլորը վշտանում են։

    «Մարդը երբ մեռնի, մի՞թե նա կապրի...»։

    Տե՛ս, թե Յահը ինչ կանի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Կկանչի ննջած մարդկանց նա,

    Ու նրանք նորից կապրեն։

    Նրանց նա կարոտում է.

    Իր ձեռքով է արարել։

    Հավատա՝ կգա այդ օրը,

    Հարություն նրանք կառնեն։

    Որպես նրա ձեռքի գործ՝

    Երջանիկ հավետ կապրեն։

  2. 2. Ընկերներին Աստված չի մոռանում,

    Կյանքից երբ հեռանում են։

    Տե՛ս՝ խոր քնից նրանց է արթնացնում...

    Չքնաղ օրվան սպասում ենք։

    Կյանքը դրախտի խինդ կպարգևի.

    Յահը լիուլի կօրհնի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Կկանչի ննջած մարդկանց նա,

    Ու նրանք նորից կապրեն։

    Նրանց նա կարոտում է.

    Իր ձեռքով է արարել։

    Հավատա՝ կգա այդ օրը,

    Հարություն նրանք կառնեն։

    Որպես նրա ձեռքի գործ՝

    Երջանիկ հավետ կապրեն։