ԵՐԳ 26
Ինձ համար արեցիք
-
1. Տեր Հիսուսը ունի այլ գառներ թանկագին,
Որ օգնում են սրտանց օծյալ գառներին։
Ստանալու են պարգև
Ու մեծ վարձատրություն.
Սիրով կատարված աշխատանքն է փաստում։
(ԿՐԿՆԵՐԳ)
«Երբ նրանց օգնեցիք, դուք ի՛նձ օգնեցիք։
Ինձ համար է, որ այս ամենն արեցիք։
Իմ եղբայրներին զորավիգ երբ եղաք,
Դուք ի՛նձ ամրացրիք, ինձ մոտ դուք եկաք։
Դուք ուրիշ փարախի գառներն եք իմ թանկ»։
-
2. «Տվեցիք ուտելիք, տվեցիք դուք ինձ ջուր,
Օգնության ինձ հասաք, ձեր տանն էի հյուր»։
Արդարները կասեն.
«Բայց մենք ե՞րբ արեցինք»։
Նրանց Թագավորը կպատասխանի.
(ԿՐԿՆԵՐԳ)
«Երբ նրանց օգնեցիք, դուք ի՛նձ օգնեցիք։
Ինձ համար է, որ այս ամենն արեցիք։
Իմ եղբայրներին զորավիգ երբ եղաք,
Դուք ի՛նձ ամրացրիք, ինձ մոտ դուք եկաք։
Դուք ուրիշ փարախի գառներն եք իմ թանկ»։
-
3. «Դուք իմ եղբայրներին սուրբ գործում օգնեցիք,
Եվ այդպես նվիրված դուք ինձ մնացիք»։
Նա կասի աջ կողմում
Հավաքված գառներին.
«Եկե՛ք, ժառանգե՛ք ու տիրե՛ք այս երկրին»։
(ԿՐԿՆԵՐԳ)
«Երբ նրանց օգնեցիք, դուք ի՛նձ օգնեցիք։
Ինձ համար է, որ այս ամենն արեցիք։
Իմ եղբայրներին զորավիգ երբ եղաք,
Դուք ի՛նձ ամրացրիք, ինձ մոտ դուք եկաք։
Դուք ուրիշ փարախի գառներն եք իմ թանկ»։
(Տես նաև Առակ. 19։17; Մատթ. 10։40–42; 2 Տիմոթ. 1։16, 17)