ԵՐԳ 67
«Խոսքը քարոզիր»
-
1. Մեզ պատվիրել է Տեր Աստված,
Որ առաջադրանքն անենք՝ մեզ տրված։
Լինենք միշտ պատրաստ մենք պատմելու
Հույսի մասին, որ կա մեր սրտերում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու քարոզի՛ր՝
Լուրն ամեն մեկին հասնի։
Քարոզի՛ր.
Մոտ է վերջը աշխարհի։
Քարոզի՛ր,
Հեզերին ուսուցանի՛ր։
Քարոզի՛ր,
Մի՛ վարանիր։
-
2. Թե դժվարին օրեր էլ գան,
Եվ մարդիկ մեզ անպատվեն ու սպառնան,
Եթե քարոզել դժվար լինի,
Աստծուն կվստահենք. նա մեզ կօգնի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու քարոզի՛ր՝
Լուրն ամեն մեկին հասնի։
Քարոզի՛ր.
Մոտ է վերջը աշխարհի։
Քարոզի՛ր,
Հեզերին ուսուցանի՛ր։
Քարոզի՛ր,
Մի՛ վարանիր։
-
3. Բարենպաստ օրերն ահա՛.
Եկ մարդկանց օգնենք՝ Աստծուն մոտենան,
Միակ ճշմարիտ ուղին տեսնեն,
Մեր Հոր վսեմ անունը սրբացնեն։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու քարոզի՛ր՝
Լուրն ամեն մեկին հասնի։
Քարոզի՛ր.
Մոտ է վերջը աշխարհի։
Քարոզի՛ր,
Հեզերին ուսուցանի՛ր։
Քարոզի՛ր,
Մի՛ վարանիր։
(Տես նաև Մատթ. 10։7; 24։14; Գործ. 10։42; 1 Պետ. 3։15)