ԵՐԳ 85
Սրտանց ընդունենք միմյանց
-
1. Ջերմ ընդունենք ամեն մի անհատի,
Ով մոտենում է Եհովային։
Հայրն իր Խոսքի վառ լույսն է ցոլացնում։
Որքա՜ն ենք շնորհակալ. կյանք է այն մեզ բերում։
-
2. Օ՜, ի՜նչ գանձեր են եղբայրներն անգին,
Ի՜նչ ուշադիր են ու ջերմագին։
Թանկ պարգևներ են՝ Հոր կողմից տրված։
Նրանց և նորերին ընդունում ենք սրտանց։
-
3. Յահը կանչում է բոլորին իր տուն
Եվ Սուրբ Խոսքով լիառատ սնում։
Նա հայրական սիրով է մեզ ձգել.
Միմյանց մենք լայն բացված սրտերով ընդունենք։
(Տես նաև Հովհ. 6։44; Փիլիպ. 2։29; Հայտն. 22։17)