Աբդիա 1։1-21

1  Աբդիայի տեսիլքը: Այսպէս է ասում Տէր Եհովան Եդովմի մասին. Լուր լսեցինք Տիրոջ կողմանէ, եւ դեսպան ուղակուեցաւ ազգերի մէջ թէ վեր կացէք, որ նորա վերայ պատերազմի վեր կենանք:  Ահա քեզ պզտիկ եմ արել ազգերի մէջ, դու շատ անարգուած ես:  Քո սրտի հպարտութիւնը քեզ խաբել է, ով վէմի խոռոչներումը բնակող, որի բնակարանը բարձր է, որ սրտումդ ասում ես. Ո՞վ կ’իջեցնէ ինձ երկիրը:  Թէեւ արծուի պէս բարձրանաս, եւ թէեւ աստղերի մէջ դնես քո բոյնը, քեզ այնտեղից պիտի իջեցնեմ, ասոմ է Տէրը:  Եթէ գողեր գային քեզ մօտ կամ գիշերային աւազակներ, (ինչպէ՜ս կործանուեցար.) մի՞թե չէին գողանալ որքան իրանց բաւական է. Եթէ կթողներ գալին քեզ մօտ, մի՞թէ չէին թողներ ճիռեր:  Ի՜նչպէս քննուեցաւ Եսաւը. որոնուեցան նորա ծածուկ տեղրը:  Մինչեւ սահման ուղակեցին քեզ քո բոլոր դաշնակիցները, քեզ խաբեցին՝ քեզ հաղթեցին քեզ հետ խաղաղութիւն ունեցողները, քո հացը որոգայթ դրին քո տակին. հասկացողութիւն չ’կայ նորանում:  Ահա այն օրը, ասում է Տէրը, պիտի փչացնեմ իմաստուններին Եդովմիցը, եւ հանճարը՝ Եսաւի սարիցը:  Եւ քո զօրաւորները պիտի զարհուրեն, ով Թեման, որպէս զի մարդ բնաջինջ լինի Եսաւի սարիցը սպանուելով: 10  Եղբօրդ Յակոբի անիրաւութեան համար քեզ ամօթը պիտի ծածկէ, եւ դու բնաջինջ պիտի լինես յաւիտեան: 11  Դու հանդէպ կանգած օրը, այն օրը որ օտարները գերի արին նորա դռները, եւ Երուսաղէմի վերայ վիճակ գցեցին, դու էլ նորան մէկի նման էիր: 12  Եւ պիտի մտիկ չ’անէիր քո եղբօր օրը՝ նորա օտարի օրը, եւ պիտի չ’ուրախանայիր Յուդայի որդկանց վերայ նորանց կորըստեան օրը, եւ պիտի չ’մեծացնէրի բերանդ նորանց նեղութեան օրը: 13  Դու պիտի չ’մտնէիր իմ ժողովրդի դռնովը նորանց թշուառութեան օրը, դու էլ պիտի մտիկ չ’անեէիր նորա ձախորդութեանը՝ նորա թշվառութեան օրը, եւ պիտի ձեռք չ’երկարացնէիր նորա ապրանքին նորա թշուառութեան օրը: 14  Եւ պիտի չ’կանգնեէիր ճանապարհի գլխին նորա ազատուածներին բնաջինջ անելու համար, եւ պիտի չ’մատնեէիր նորա մնացածները նեղութեան օրը: 15  Որովհետեւ մօտիկ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վերայ, ինչպէս որ դու արիր, քեզ էլ այնպէս պիտի անեն. քո հատուցումը ետ պիտի դառնայ քո գլխին: 16  Որովհետւ ինչպէս որ դուք խմեցիք իմ սուրբ սարի վերայ, բոլոր ազգերն էլ պիտի խմեն միշտ, նորանք պիտի խմեն ու կլանեն, եւ չեղածի պէս դառնան: 17  Բայց Սիօն սարի վերայ փրկուածներ կ’լինեն, եւ նա սրբութիւն է լինելու. եւ Յակոբի տունը պիտի ստանայ իր ստացուածքները: 18  Եւ Յակոբի տունը կրակ պիտի լինի եւ Յովսէփի տունը՝ բոց, եւ Եսաւի տունը՝ յարդ, եւ պիտի վառուին նորանց մէջ եւ ուտեն նորանց, եւ Եսաւի տունը մնացորդ չի ունենալ. որ Տէրն է խօսել: 19  Եւ հարաւացիք պիտի տիրեն Եսաւի սարին, եւ դաշտայինք՝ Փղշտացիների երկրին, եւ պիտի տիրեն Եփրեմի դաշտին եւ Սամարիայի դաշտին, եւ Բենիամինը՝ Գաղաադին. 20  Եւ Իսրայէլի որդկանց այս զօրքի գերիները՝ Քանանացիների երկրին մինյեւ Սարեփթա, եւ Երուսաղէմի գերիները՝ որ Սեփարաթումն են, նորանք պիտի տիրեն հարաւային քաղաքներին: 21  Եւ ազատիչներ պիտի վեր ելնեն Սիօն սարը, Եսաւի սարը դատելու համար. եւ Տիրոջը պիտի լինի թագաւորութիւնը:

Ծանոթագրություններ